Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Միջանցքի փակման բուն պատճառների մասին․ Փաշինյանի պրահյան ուրացումը

Միջանցքի փակման բուն պատճառների մասին․ Փաշինյանի պրահյան ուրացումը
21.12.2022 | 07:23

Ադրբեջանը թշնամական պետություն է և իրեն պահում է այնպես, ինչպես պահում են թշնամիները։ Այսօր այդ թշնամությունը դրսևորվում է Հայաստան-Արցախ միջանցքը փակելու ձևով։ Բայց սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմն էլ պետք է դիտարկել, որպեսզի պատկերն ամբողջական դառնա, և մարդիկ հասկանան, թե ինչու Ադրբեջանը սկզբում դեկտեմբերի 3-ին, ապա 12-ից մինչև օրս փակել է ճանապարհը։


Հայաստան-Արցախի կյանքի ճանապարհի փակման պատճառները պետք է փնտրել Պրահայում, որտեղ տեղի է ունեցած քառակողմ հանդիպում Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի, Միշելի մասնակցությամբ։
Պրահայում Փաշինյանն Արցախը համարել է ադրբեջանական։ Այս մասին հրապարակավ ասաց Ալիևն Աստանայում ու հակադարձում չստացավ․ Փաշինյանը լուռ համաձայնություն տվեց Ալիևի ասածներին։
Ճիշտ է, Փաշինյանը հետո փորձեց հետ պտտեցնել Պրահայում տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ ինքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Մոսկովյան տարբերակի կողմնակիցն է, բայց Ալիևը Սոչիում Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցության շրջանակներում մեկ միլիմետր անգամ չնահանջեց Պրահայում Փաշինյանից ստացածից։ Դա էր պատճառը, որ հոկտեմբերի 31-ի համատեղ հայտարարության նախնական տեքստից դուրս էին բերվել Արցախին վերաբերող և մեզ ձեռնտու կետերը։
Ալիևը Փաշինյանից ստացել է Արցախը և եկել «իր» Արցախի հետևից։ Ասել է թե՝ միջանցքի փակման համար մեղավոր է նաև Նիկոլ Փաշինյանը։


Հ․Գ․ Հիմա Ալիևն ու Փաշինյանը համատեղ թիրախավորում են ռուս խաղաղապահներին, որպեսզի վարկաբեկեն նրանց առաքելությունը, և Փաշինյանի համար կրկին հնարավորություն ստեղծվի վերադառնալ պրահյան պայմանավորվածություններին, այսինքն՝ տխրահռչակ Վաշինգտոնյան տարբերակին։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 12620

Մեկնաբանություններ